Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում

Written by

in

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում քաղաքացին հավանաբար ինքնասպանություն է գործել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները Սպիտակ քաղաքի Շվեյցարական թաղամասի փողոցներից մեկում հայտնաբերել են Կարապետ Գ․-ին՝ առանց իր ավտոմեքենայի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել են, որ նրա առողջական վիճակին վտանգ չի սպառնում։

Ավելի ուշ տղամարդու ավտոմեքենան հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *