Միակ բանը, որն ի պատասխան անում է իշխանությունը, ներքին բռնաճնշումների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է․ Աբրահամյան

Written by

in

Մինչ Ադրբեջանից հերթական հիշեցումներն են հնչեցվում, որ իրենք կապիտուլյացիայի են ենթարկել Հայաստանը, ջախջախել ու մի բան էլ ներողություն են ակնկալում հայերից, ի պատասխան՝ գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ․ գրել է նախկինպատգամավոր տիգրան Աբրահամյանը։

Նա նշել է․

«Իհարկե, անիմաստ է մանրամասն գրել, թե ինչի մասին է գործը կամ ինչպիսի զավեշտ է դրանում Սերժ Սարգսյան անուն-ազգանունը տեղավորելը, բայց դե սա է այսօրվա բռնատիրական ռեժիմի ողջ մերկությունը և թեմաներին բարձր հնչեղություն հաղորդելու հետևողականությունը:

Դրսից աճող ճնշումների, հնչող վիրավորանքների և հարվածների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, դիմակայությունը զրոյական է, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշումների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *