«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունների առաջին փորձի տապալումից հետո ՔՊ-ում անակնկալի են եկել, որ Վլադիմիր Վարդանյանը չանցավ, եւ այժմ փորձում են հասնել նրան, որ հաջորդ փուլում՝ նոյեմբերի 6-ին, նրա մրցակից Էդգար Շաթիրյանը չառաջադրվի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ՍԴ աշխատակարգային նիստում առաջադրվել էր 2 թեկնածու՝ Վլադիմիր Վարդանյանը եւ ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, որն այս պահին ՍԴ նախագահի լիազորություններն է կատարում:
Ընտրվելու համար 9 դատավորից 6-ը պետք է կողմ քվեարկեր տվյալ թեկնածուին, իսկ եթե առաջադրվում է 1 թեկնածու, ապա նա պետք է ստանա առնվազն 5 ձայն: Սակայն այդ օրը ո՛չ 6, ո՛չ էլ 5 ձայն ստացող չեղավ։ ՍԴ մեր աղբյուրները պատմում են, որ Վլադիմիր Վարդանյանը նիստից առաջ իրեն արդեն ՍԴ նախագահ է զգացել՝ մի գրամ կասկած չունենալով իր ընտրության հարցում։
Քվեարկությունից հետո շոկի են մատնվել ե՛ւ Վարդանյանը, ե՛ւ նրա հովանավորները ու հասկացել են, որ ՍԴ-ում հստակ ձեւավորված թիմ է գործում, որին ՔՊ-ում արդեն «գրանտակերների թիմ» անունն են տվել։
Ի դեպ, Շաթիրյանը հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված ընդդիմության հայցերի քննության ժամանակ լիովին արդարացրել է Փաշինյանի հույսերը՝ կոշտ հակադարձելով ընդդիմադիրներին, ուստի ոմանք չեն բացառում, որ նա դառնա ՍԴ նախագահ։ Ըստ լուրերի, Շաթիրյանի թեկնածությունն ակտիվորեն լոբբինգ է անում Սեդա Սաֆարյանը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Leave a Reply