Արմավիրում 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս

Written by

in

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մեկնած քրեական ոստիկաններին Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Աստղիկ Մ․-ն հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ից մինչև 00։00-ն ընկած ժամանակահատվածում, իրենք գտնվել են Արմավիր քաղաքի «Շանսոն» ռեստորանում։ Այդ ընթացքում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իրենց՝ տնից բացակայելու հանգամանքից, պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանի վրայից գողացել 16 հազար ԱՄՆ դոլար, 2 ոսկյա մատանի, 1 ոսկյա կախազարդ և «Redmi A3X» մոդելի բջջային հեռախոս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կինը քրեական ոստիկաններին հայտնել է, որ գողության հետևանքով իրեն պատճառվել է 16 հազար ԱՄՆ դոլարի և 250 հազար ՀՀ դրամի գույքային վնաս։

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *