Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին նախազգուշացրել է, որ ցանկացած նավ, որը կխախտի Իրանի անվտանգության սահմանված նորմերը հարավային ջրերում, իրեն վտանգի կենթարկի։
«Ցանկացած նավ, որը կփորձի շեղվել սահմանված երթուղուց կամ անտեսել իրանական ընթացակարգերը որևէ պատճառով, իրեն վտանգի կենթարկի և կբախվի լուրջ վնասների»,- Աբդոլլահիի խոսքը մեջբերում է Press TV հեռուստաալիքը։
Նա նաև հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) լիակատար վերահսկողություն է պահպանում Պարսից ծոցի ափամերձ գոտու, դրա կղզիների և Հորմուզի նեղուցի նկատմամբ։
«Զինված ուժերը զգալիորեն բարձր պատրաստականություն են պահպանում ամբողջ Պարսից ծոցում, դրա կղզիներում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծոցի ափամերձ շրջաններում»,- ասել է Աբդոլլահին։
Իրանցի հրամանատարը մերժել է ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունները, թե Հորմուզի նեղուցը բաց է և ազատ է նավագնացության համար։
դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Leave a Reply