ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում

Written by

in

ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասումՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից

Երեկ Հայաստանի 21 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։

Ստեփանավանում «Գործարարը» ստացել է քվեների 41,38 տոկոսը՝ 5504 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 35,2 տոկոսը՝ 4681 ձայն։ Երրորդ տեղում «Ուժեղ Հայաստանն» է՝ 19,62 տոկոսով։

«Գործարարի» ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ, ՔՊ անդամ Արմեն Գրիգորյանը։ Նույն կուսակցությունը Գորիսում ընտրություններին մասնակցել է ՔՊ-ի հետ «Համերաշխություն» դաշինքով՝ համայնքապետի թեկնածու առաջադրելով Առուշ Առուշանյանին։ Դաշինքն այստեղ ստացել է ձայների շուրջ 93 տոկոսը։

Ստեփանավանն աչքի է ընկել նաև ընտրողների մասնակցությամբ՝ 68,83 տոկոս, որն ամենաբարձրն է բոլոր 21 համայնքներում։ Համեմատաբար բարձր մասնակցություն է գրանցվել նաև Եղեգնաձորում՝ 62,56, և Ծաղկաձորում՝ 61,78 տոկոս։

Ամենացածր մասնակցությունը Ֆիոլետովոյում է՝ 25,39 տոկոս։

Ընտրություններն անցել են նաև հնարավոր խախտումների մասին ահազանգերի ուղեկցությամբ։ «Ականատես» դիտորդական առաքելությունը 407 ընտրատեղամաս այցելելու ընթացքում 137-ում արձանագրել է խնդիրների և հնարավոր ընտրախախտումների 217 դեպք։ Դրանց թվում են կուտակումները, քվեարկության գաղտնիության խախտման ռիսկերն ու ընտանեկան քվեարկության դեպքերը։

Ընտրություններից մեկ օր առաջ էլ մի շարք համայնքներում ընդդիմադիր թեկնածուների ու նրանց աջակիցների ձերբակալությունների մասին տեղեկություններ էին տարածվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել էր, որ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների գործերով կան ձերբակալվածներ՝ առանց հստակեցնելու նրանց ինքնությունը:

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած արդյունքները հոկտեմբերի 25-ի ընտրություններում.

Արմավիր (Վարշամ Սարգսյան) 96.1%

Վայք (Մխիթար Մաթևոսյան) 96,1%

Գառնի (Տիգրան Պողոսյան) 94,2%

Վարդենիս Ահարոն Խաչատրյան 93.8%

Ջերմուկ (Վահագն Արսենյան) 92.7%

Ախուրյան (Զավեն Մանուկյան) 92,4%

Հրազդան (Սևակ Միքայելյան) 90,2%

Արտաշատ (Կառլեն Մկտչյան) 85.6%

Իջևան (Արթուր Ճաղարյան) 85.4%

Ծաղկաձոր (Նարեկ Հարությունյան) 84.6%

Դիլիջան (Դավիթ Սարգսյան) 76,0%

Արթիկ (Անանիկ Ոսկանյան) 74,3%

Արաքս (Ղազար Ղազարյան) 71.7%

Մեղրի (Սերգո Գալստյան) 70,0%

Մարտունի (Հովհաննես Հովեյան) 67.6%

Եղեգնաձոր (Հուսիկ Սահակյան) 47,8%

Ստեփանավան (Արայիկ Ներսիսյան) 35,2%

«Համերաշխություն» դաշինքով (Քաղաքացիական պայմանագիր և Գործարար կուսակցություններ).

Գորիս (Առուշ Առուշանյան) 93,1%

Գավառ Գուրգեն Մարտիրոսյան) 81,3%

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *