Բոլոր համայնքներում «Ապրելու երկիր»-ը հաղթահարել է անցողիկ շեմը

Written by

in

Բոլոր համայնքներում կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված կլինի ավագանու կազմերում, հայտնում է «Ապրելու երկիր»-ը:

«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը 6 համայնքներում արձանագրեց հետևյալ արդյունքները՝

Մեղրի- 18,82%

Դիլիջան-16,24%

Արթիկ- 8,84%

Ջերմուկ- 7,20%

Գորիս- 6,41% («Ապրելու քվե» դաշինք)

Մարտունի-4,81%

Բոլոր համայնքներում կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված կլինի ավագանու կազմերում։ Համայնքներում մեծ մասում «Ապրելու երկիր» կուսակցությունը զգալիորեն գերազանցել է նախորդ ընտրություններում արձանագրված արդյունքները։

Թեև բուն քվեարկության գործընթացն անցավ ոչ լայնածավալ խախտումներով, սակայն ինչպես մեր թիմակիցների, այնպես էլ ընդդիմադիր այլ թեկնածուների նկատմամբ բռնաճնշումները, ապօրինի ձերբակալությունները, վարչական ռեսուրսի համատարած կիրառումը, այդ թվում՝ ընտրողների նկատմամբ ճնշումները ստեղծեցին ծայրահեղ անհավասար պայմաններ ընտրություններին մասնակից ուժերի համար։

Այդպիսով, «Ապրելու երկիր» կուսակցությունն արձանագրում է, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամենևին չեն արտահայտում քաղաքացիների իրական քաղաքական նախապատվությունները, և այս ընտրությունները ևս մեկ քայլ նահանջ են ժողովրդավարության սկզբունքներից։

«Ապրելու երկիր» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իրենց ձայնը տված հազարավոր քաղաքացիներին և վստահեցնում, որ մենք շարունակում ենք մեր պայքարը հզոր ու ժողովրդավար պետություն կառուցելու գործում»:

դիտվել է 23 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *