Մայր Աթոռից հայտնում են.
«Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Հայ Առաքելական եւ Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին՝ իր գնահատանքը հայտնելով Հայոց Եկեղեցուն ու հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության առնչությամբ։
Հայոց Հայրապետը նաեւ կարեւորեց միջեկեղեցական երկխոսությունն ու գործակցությունը՝ ի խնդիր մարդկության առջեւ ծառացած մերօրյա մարտահրավերների հաղթահարման։
Գրեհեմ Աշեր եպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար՝ փոխանցելով Քենթերբերիի արքեպիսկոպոսի բարեմաղթանքներն ու աղոթական զորակցությունը։
Նա կարեւորեց երկու Եկեղեցիների դարավոր հարաբերություններն ու միջեկեղեցական գործակցությունը՝ իր աջակցությունը հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ հայ ժողովրդին»։
Գարեգին Երկրորդն ընդունել է Անգլիկան եկեղեցու պատվիրակության ղեկավարին
Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդ, COP17 համաժողովին մասնակից Անգլիկան եկեղեցու պատվիրակության ղեկավար Գրեհեմ Բարհամ Աշեր եպիսկոպոսին։
Leave a Reply