«Գործակալների մասին խոսելիս՝ ինքը պետք է շատ ուշադիր լինի». Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին

Written by

in

ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստանը» մասնակցում էր միայն մեկ համայնքում, և այնտեղ, որտեղ մենք մասնակցել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ռեկորդային ցածր տոկոս է հավաքել։ Այս մասին Facebook—ի իր էջում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Այդ համայնքում ՔՊ–ն գրավել է ընդամենը երկրորդ տեղը և չի կարողացել հասնել հաղթանակի։ Բացի դրանից, նա հիմա ստիպված է բանակցություններ վարել, որպեսզի իրեն կոալիցիոն ինչ-որ տեղակալի տեղ տան։

Սա ցույց է տալիս, որ «Ուժեղ Հայաստանը որտեղ կա, այնտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թևերը, հնարավորությունները կտրվում են։ Բայց միևնույն ժամանակ ինձ նաև մտահոգում է մյուս տարածաշրջաններում տեղի ունեցող վիճակը։ Որտեղ չկա «Ուժեղ Հայաստանը», այնտեղ ՔՊ–ն լիակատար դոմինացիա է կարողանում ստանալ՝ ճնշումների արդյունքում։

Միակ ուժը, որ կարողանում է էֆեկտիվ պայքարել հողի վրա, կարողանում է կազմակերպել այդ պայքարը, այս պահին քաղաքական դաշտում ես համարում եմ, որ մնացել է «Ուժեղ Հայաստանը», և մեր աշխատանքից է կախված, թե ինչքան ենք մենք սահմանափակելու հնարավորությունները, կտրելու թևերը»,–ասաց նա։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան «լայվին», որտեղ վերջինս հայտարարել էր, թե ՔՊ–ն գործակալական ուժերին է հաղթել, Նարեկ Կարապետյանն ասաց. ««Կարծում եմ, որ գործակալների մասին խոսելուց ինքը պետք է շատ ուշադիր լինի»։

դիտվել է 5 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *