ՊԵԿ-ը նախօրեին հրապարակեց ՀՀ 1.000 խոշոր հարկ վճարողների ցանկը՝ 2026թ. 3-րդ եռամսյակի տվյալներով. ՀԷՑ-ն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի ավարտին (հունվար-սեպտեմբեր ամիսներ) երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետական բյուջե (104%-ով ավելի), քան 2023 թ. նույն ժամանակահատվածում. այս տարվա վճարված հարկերի հանրագումարը շուրջ 17,3 մլրդ ՀՀ դրամ է (2023թ. նույն շրջանում՝ շուրջ 8,5 մլրդ ՀՀ դրամ էր)։ Այդ մասին ասված է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքի էջում:
«Իսկ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ վճարված հարկերի հանրագումարն այս տարի աճել է շուրջ 5,6մլրդ ՀՀ դրամով կամ 47,9%-ով. 2025թ. երրորդ եռամսյակի դրությամբ վճարված հարկերի հանրագումարը կազմել է մոտ 11,7մլրդ ՀՀ դրամ»,- նշված է գրառման մեջ։
Leave a Reply