Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը

Written by

in

Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդ, COP17 համաժողովին մասնակից Անգլիկան եկեղեցու պատվիրակության ղեկավար Գրեհեմ Բարհամ Աշեր եպիսկոպոսին։

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին՝ իր գնահատանքը հայտնելով Հայոց Եկեղեցուն ու հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության առնչությամբ։
Հայոց Հայրապետը նաև կարևորեց միջեկեղեցական երկխոսությունն ու գործակցությունը՝ ի խնդիր մարդկության առջև ծառացած մերօրյա մարտահրավերների հաղթահարման։ Այս համատեքստում

Նորին Սրբությունը ընդգծեց քրիստոնեական հավատքի դերը մարդու հոգևոր ու բարոյական նկարագրի ձևավորման գործում՝ արարչագործության խնամքը դիտարկելով որպես Աստծու և մերձավորի հանդեպ սիրո ու պատասխանատվության արտահայտություն։

Իր հերթին Գրեհեմ Աշեր եպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար՝ փոխանցելով Քենթերբերիի արքեպիսկոպոսի բարեմաղթանքներն ու աղոթական զորակցությունը։ Նա կարևորեց երկու Եկեղեցիների դարավոր հարաբերություններն ու միջեկեղեցական գործակցությունը՝ իր աջակցությունը հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հայ ժողովրդին։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Քենթերբերիի արքեպիսկոպոս Սառա Էլիզաբեթ Մալալիին։

 

դիտվել է 82 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *