Զորավար Անդրանիկի խճանկարը տեղափոխվել է Արտենիի մշակույթի տուն․ վարչական ղեկավար

Written by

in

Հոկտեմբերի 23-ին հատուկ տեխնիկայի միջոցով Արտենի բնակավայրի դպրոցի մուտքի պատից ապամոնտաժվել է Զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված դիմանկար-խճանկարը։

Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ամբիոն նյուզը» կապ է հաստատել Արտենիի վարչական ղեկավարի հետ։ Մեր հարցմանն ի պատասխան՝ տիկին Շատոյանը նշել է, որ Զորավար Անդրանիկի դիմանկար-խճանկարը ոչ թե հեռացվել, այլ տեղափոխվել է մշակույթի տուն։

«Այն այժմ տեղադրված է մշակույթի տանը՝ ի տես Անդրանիկ փողոցով անցնող և Արտենի մուտք գործող բոլոր անձանց։ Այն պարզապես մեր որոշմամբ տեղափոխվել է։ Անդրանիկի նկարը հեռացվել չի կարող»,- նշել է վարչական ղեկավարը։

Լրագրողի հարցին, թե արդյոք խճանկարի ապամոնտաժման հրահանգը տրվել է ԿԳՄՍ նախարարության կողմից, տիկին Շատոյանը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը և ամբողջովին ապատեղեկատվություն է։

Նա նաև հավելել է, որ Արտենիի բնակիչներն իրենց միջոցներով կառուցում են զոհված տղաներին նվիրված հուշահամալիր, և Զորավար Անդրանիկի դիմանկարը տեղափոխվել է այնտեղ՝ համալիրը առավել ամբողջական ու բովանդակալից դարձնելու նպատակով։

Անաստասիյա Հարությունյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *