ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.
«Նիկոլ Փաշինյանը կրկին խոսում է «Կիկոսի մահից»՝ այդպես բնորոշելով Հայաստանի առջև ծառացած վտանգների վերաբերյալ հնչող մտահոգությունները։ Բայց արդյո՞ք նա մինչև վերջ հասկացել է Հովհաննես Թումանյանի հայտնի հեքիաթի իմաստը, և ո՞ւմ մասին է իրականում այդ պատմությունը։
Այս կիրակնօրյա վերլուծության մեջ անդրադառնում եմ «Կիկոսի մահը» հեքիաթին և դրա միջոցով փորձում բացատրել, թե ինչու եմ Փաշինյանի իշխանության գործունեության մեջ տեսնում նույն սխալների կրկնությունը։ Հեքիաթի հերոսները մոռանում են իրենց իրական անելիքը, ընկնում երևակայական պատմության հետևից և ի վերջո կորցնում ընտանիքի ապրուստի միակ միջոցը։
Համեմատում եմ այս պատմությունը Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների հետ՝ 2018 թվականի հեղափոխությունից և չիրականացված բարեփոխումներից մինչև 44-օրյա պատերազմ, Արցախի հայաթափում և երկրի առջև ծառացած անվտանգային ու տնտեսական մարտահրավերներ…
Leave a Reply