«Այլևս չհիշատակես իմ անունը»` Մայա Մարգարյանը` Ինգա Արշակյանին:
Վերջերս Մանե Գրիգորյանի «Հենց այնպես» հաղորդման ժամանակ Ինգան հիշել էր մի պատմություն` կապված տարիներ առաջ ակումբում աշխատելու շրջանին, երբ նրա հետ նույն ակումբում երգելիս են եղել նաև այլ երգիչներ` այդ թվում Մայան…
Ըստ Ինգայի` Մայան կուլիսներում առաջարկել է աղջիկներին գնալ «սաունա», որին ի պատասխան` Անուշ Արշակյանը` Ինգայի քույրը, ով այդ պահին գիրք ընթերցելիս է եղել, պատասխանել է հետևյալը` «Մայա ջան, դա կլինի նույնը, որ ես քեզ հրավիրեմ Մատենադարան»…
Այս պատմությունը շատ է զայրացրել Ֆրանսիայում բնակվող Մայա Մարգարյանին, ով էլ իր հերթին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այդ հատվածը և գրել, որ պետք չի փորձել մարդկսնց աչքից իրեն գցել և իր անվան շուրջ խաղալ, թող այսուհետ Ինգայի կողմից չհրապարակվի նույնիսկ իր անունը:
Leave a Reply