Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին

Written by

in





«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է այն մասին, թե ինչպիսին կցանկանար մնալ ֆուտբոլասերների ապագա սերունդների հիշողության մեջ։

Արգենտինացի լեգենդը, որն իր փառահեղ կարիերայի ընթացքում նվաճել է թե՛ Աշխարհի գավաթը, և թե՛ անհաշիվ անհատական ու թիմային տիտղոսներ, անդրադարձել է իր անցած ճանապարհին և այն սկզբունքներին, որոնցով առաջնորդվել է ամբողջ կարիերայի ընթացքում։

Անդրադառնալով իր թողած ժառանգությանը՝ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը նշել է.

«Ինչպիսի՞ն կցանկանայի, որ ինձ հիշեին։ Որպես մեծ մարզիկի, ով միշտ պայքարել է իր նպատակներին հասնելու և երազանքներն իրականություն դարձնելու համար։ Երբեմն ինձ հաջողվում էր հասնել ուզածիս, երբեմն՝ ոչ, բայց ես երբեք չեմ դադարել փորձել հաղթել այն ամենը, ինչ եղել է իմ առջև», — Մեսսիի խոսքերն է մեջբերում All About Argentina-ն X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» համակարգում էր 2000 թվականից, իսկ ակումբի հիմնական թիմում հանդես է եկել 2004-ից 2021 թվականներին։ Կատալոնական գրանդի կազմում արգենտինացին նվաճել է 35 տիտղոս, այդ թվում՝ 10 անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն և 4 անգամ՝ Չեմպիոնների լիգայի հաղթող։

Աղբյուրը՝ Armsport.am:




դիտվել է 65 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *