Իրավաբան Գարեգին Պետրոսյանն անդրադարձել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությանը․
Կալանավորման որոշման հետ միաժամանակ քննիչի որոշմամբ Ա. Դանիելյանի նկատմամբ սահմանվել է տեսակցությունների և հեռահաղորդակցության ամբողջական արգելք (բացառությամբ փաստաբանների հետ հաղորդակցության)։
– Ապացույցների բնույթը և ռիսկերի բացակայությունը
Քրեական դատավարությունում տեսակցությունների արգելքի իրավական նպատակն է թույլ չտալ, որ մեղադրյալը թաքցնի ապացույցները կամ ազդի վկաների վրա։ Տվյալ դեպքում մեղադրանքի հիմքում ընկած են արդեն իսկ արված հրապարակային գրառումները, որոնք քննչական մարմինն արձանագրել և ներբեռնել է: Ուստի, ընտանիքի անդամների միջոցով թվային ապացույցները «ոչնչացնելու» կամ փոփոխելու որևէ առարկայական ռիսկ գոյություն չունի։
– Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի խախտումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն պրակտիկայի համաձայն (ՄԻԵԿ 8-րդ հոդված՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)՝ կալանավորված անձի՝ արտաքին աշխարհից և ընտանիքից լիակատար մեկուսացումն անթույլատրելի է, եթե խոսքը չի վերաբերում ահաբեկչությանը կամ կազմակերպված հանցավորությանը։ Քննիչի կողմից արգելքի ավտոմատ (մեխանիկական) կիրառումը՝ առանց հստակ փաստական հիմնավորման, թե ինչպես կարող է ընտանիքի հետ կապը վնասել քննությանը, որակվում է որպես անհամաչափ սահմանափակում և լրացուցիչ ճնշման միջոց։
դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Leave a Reply