ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Թե ինչ է նշանակում ընտրություններ փաշինյանական ձևով, բոլորը գիտեն, նույնիսկ Եվրոպայում՝ կալանավորումներ, բռնաճնշումներ, ձայների գողություն (ԲՀԿ-ն վկա), թշնամության, ատելության սերմանում ու խորը հիասթափության ալիք:
Ես չգիտեմ, թե արտահերթ ընտրություններից ակնկալիք ունեցողները մտքում ինչ սցենարներ ունեն (հուսով եմ` ունեն կամ կունենան), բայց մի բանում վստահ եմ՝ գործող իշխանությունն արկածախնդրության է պատրաստվում, որում իրենցից դուրս ուժերի, գործիչների դերը կա՛մ պատասխանատվության կիսումն է, կա՛մ բռնաճնշումների նոր ալիքի տակ հայտնվելը:
Թե այդ արկածախնդրությունն ի՞նչ դրսևորմամբ կլինի, աստիճանաբար կուրվագծվի, բայց մի բան ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է, իսկ իրադրությանը համարժեք չգործելու պարագայում ցավոտ հարվածներ է ստանալու և՛ հավաքական ընդդիմությունը, և՛ պետությունը»:
դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Leave a Reply