«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել

Written by

in

«Հրապարակ» թերթը գրել է.

«Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արթիկում ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էին ենթարկվել «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը։

Քիչ առաջ «Հրապարակին» հայտնի դարձավ, որ Զեփյուռ Աբգարյանի նկատմամբ միջնորդություն է ներկայացվել, որ երկու ամիս ժամկետով կալանք կիրառելու որոշում կայացվի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Լևոն Վահրադյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատել էր կուսակցության ներկայացուցիչների բերման ենթարկելու փաստը՝ նշելով, որ փաստաբանները փորձում են պարզել դրա հիմքերն ու կանանց հետագա կարգավիճակը։

Ըստ Լևոն Վահրադյանի՝ Աբգարյանի գործով քննության առարկա է դարձել հեռախոսազրույցը, որի ընթացքում, իր տեղեկություններով, մի կին խնդրել է ամուսնու համար դեղ ապահովել։ Վահրադյանի փոխանցմամբ՝ խոսքը շուրջ 600 դրամ արժողությամբ դեղի մասին է եղել»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *