ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը խոր վշտով տեղեկացրել է իր գործընկերոջ՝ ԱԱԾ գնդապետ Վարդան Փայլակի Գալստյանի մահվան մասին։
Միության տարածած ցավակցական խոսքում նշվում է, որ Վարդան Գալստյանի մահը ծանր կորուստ է նրա ընտանիքի, հարազատների, ընկերների և բոլոր նրանց համար, ովքեր պատիվ են ունեցել նրա հետ ծառայելու։
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը խորին ցավակցություն է հայտնել հանգուցյալի ընտանիքին և հարազատներին՝ կիսելով նրանց վիշտը։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 24-ին՝ «Ադանա» սգո սրահում (Զովունի)։
Leave a Reply