Արման Ծառուկյանը հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ, փորձել է «քայլել» մրցակցի վրայով

Written by

in

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նվաճել է Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած RAF 14 մրցաշարում Ծառուկյանը ժամանակից շուտ վստահ հաղթանակ է տարել ամերիկացի Դիլոն Դենիսի նկատմամբ։ Ծառուկյանը մրցակցին պայքարելու ոչ մի հնարավորություն չի տվեց՝ գոտեմարտն ավարտելով հենց առաջին ռաունդում՝ 10-0 հաշվով։

Գոտեմարտի ավարտին Ծառուկյանը ցուցադրաբար ոտքը դրել է ամերիկացու վրա, որը նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ զանգվածային ծեծկռտուք էր հրահրել։ Անվտանգության ծառայության աշխատակիցներն արագ արձագանքել և թույլ չեն տվել նոր միջադեպ։

Արման Ծառուկյանն արժանացել է կազմակերպության չեմպիոնական գոտուն։ Այժմ Ծառուկյանի ակտիվում RAF-ում անցկացրած գոտեմարտերում գրանցված է յոթ հաղթանակ և միայն մեկ պարտություն, որը նա կրել էր Քոլբի Քովինգթոնից։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *