Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու ավագանու թեկնածուներ

Written by

in

Ամբիոն Նյուզի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների մի քանի անդամներ և ավագանու թեկնածուներ։

Մեր տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։

Թե ինչ կարգավիճակով է նա այնտեղ, ինչպես նաև բերման ենթարկված մյուս անձանց վերաբերյալ մանրամասները, այս պահին հայտնի չեն։

Ամբիոն Նյուզը կհետևի իրադարձությունների զարգացմանը և կներկայացնի նոր տեղեկություններ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *