ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»

Written by

in






«Փաստ» օրաթերթը գրում է.


ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ


ՄԱԿ-ի համաշխարհային օր, Պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օր, Տեղեկատվության և զարգացման համաշխարհային օր, Զամբիա՝ Անկախության օր, Եգիպտոս՝ Սուեզի ջրանցքի օր, Ռուսաստան՝ Հատուկ նշանակության ստորաբաժանումների օր:


ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1558 – ծնվել է հայկական ծագումով լեհ բանաստեղծ Շիմոն Շիմոնովիչը:


1801– վախճանվել է արդյունաբերող, կալվածատեր Հովհաննես Լազարյանը:


1841 – ծնվել է գրող, պատմաբան և հայագետ Ալեքսանդր Երիցյանը:

1864 – ծնվել է արձակագիր Հարություն Ճուղուրյանը:


1888 – ծնվել է գրող, երգիծաբան Լեռ Կամսարը:


1929 – ծնվել է թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանը:

1976 – վախճանվել է հայտնի աշխարհագրագետ Կամսար Ավետիսյանը:


1987– «Ազգային ինքնորոշում միավորում» կազմակերպությունը ընդհատակյա պայմաններում սկսել է «Անկախություն» թերթի տպագրությունը:


1992 – ԱՄՆ-ի Սենատը ընդունել է «Ազատության աջակցման ակտի» լրացումը, որի համաձայն, արգելվել է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին մինչև այն ժամանակ, քանի դեռ իրականացվում են ռազմական գործողություններ և շրջափակում Հայաստանի նկատմամբ:

1993 – Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ղարաբաղյան զինված կազմավորումները մի քանի ուղղություններով սկսել են Ադրբեջանից մեկուսացված Զանգելանի, Ջաբրայիլի և Կուբաթլուի շրջանների՝ դեռևս չվնասազերծված ռազմական հենակետերի ոչնչացումը:


2003 – Երևանի Արաբկիր համայնքի ջրամատակարարման խողովակի վթարի հետևանքով, երբ խմելու ջրատարին են խառնվել անձրևաջրերը, գրանցվել է աղիքային վարակի մի քանի տասնյակ դեպք:


2007 – Իրանը դիմել է ՄԱԿ-ին` առաջարկելով հայկական Սև եկեղեցին ընդգրկել աշխարհի՝ ժառանգություն համարվող վայրերի ցուցակում:

2008 – հիմնադրվել է Համահայկական էլեկտրոնային գրադարանը:


2012 – Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ շենքը վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը։


2018 – խորհրդարանում ձայների 0 կողմ, 1 դեմ և 11 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ, որպեսզի խորհրդարանը լուծարվի։ Միակ դեմ քվեարկած պատգամավորը եղել է գործարար Սամվել Ալեքսանյանը:

ԱՇԽԱՐՀ


51 – ծնվել է Հռոմի կայսր Տիտոս Փլավիոս Դոմիցիանոսը:


1648 – Վեստֆալ յան խաղաղության պայմանագրի ստորագրմամբ ավարտվել է 30- ամյա պատերազմը:

1658 – Ֆրանսիայի Լյուդովիկոս 14-րդ թագավորի առջև որպես դերասան և հեղինակ հանդես է եկել Մոլիերը:


1725 – վախճանվել է իտալացի երգահան Ալեսանդրո Սկարլատին:


1795 – տեղի է ունեցել Ռեչ-Պոսպոլիտայի երրորդ տրոհումը, որից հետո այն դադարել է գոյություն ունենալ որպես անկախ պետություն:

1801 – վախճանվել է ռուս զորավար, Սևծովյան նավատորմի հրամանատար Իվան Հաննիբալը՝ Խերսոն քաղաքի հիմնադիրը:


1813 – ստորագրվել է Գյուլիստանի պայմանագիրը Ռուսաստանի և Պարսկաստանի միջև:


1851 – աստղագետ Ուիլ յամ Լասսերը հայտնաբերել է Ուրանի արբանյակներ Արիելը և Ումբրիելը:

1854 – ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչ Արթյուր Ռեմբոն:


1857 – Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) շրջանավարտները Շեֆիլդում հիմնադրել են աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը:


1861 – կալիֆորնիացի դատավոր Ստեֆան Ֆիլդը առաջին տրանսկոնտինենտալ հեռագիրն է ուղարկել մայրաքաղաքում գտնվող ԱՄՆ-ի նախագահ Լինկոլնին:

1911– ծնվել է խորհրդային դերասան, հումորիստ և ռեժիսոր Արկադի Ռայկինը:


1911 – Էվանս հրվանդանից ուղևորվել է անգլիացի Ռոբերտ Ֆոլկոն Սկոտտի 12 հոգանոց արկտիկական արշավախումբը՝ նպատակ ունենալով հասնել Հարավային բևեռ:


1914 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Կովկասյան արշավանքը՝ զինված հակամարտությունը Օսմանյան կայսրության և Ռուսական կայսրության միջև:

1929 – Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել «սև հինգշաբթին», հետո սկսվել է Մեծ համաշխարհային տնտեսական ճգնաժամը:


1939 – ԱՄՆ-ի Դելևար նահանգի Ուիլմինգտոն քաղաքում «DuPont» ընկերությունը աշխարհում առաջին անգամ վաճառքի է հանել նեյլոնե զուգագուլպաներ:


1941 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները գրավել են Խարկովը:

1945 – հիմնադրվել է ՄԱԿ-ը:


1947 – մուսուլման անջատողականները հնդկական Քաշմիր նահանգը հայտարարել են անկախ պետություն:


1948 – վախճանվել է հունգարացի և ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր Ֆրանց Լեհարը:

1957 – վախճանվել է ֆրանսիացի հագուստի մոդելավորող Քրիստիան Դիորը:


1960 – մեկնարկային հրապարակում պայթել է փորձնական Р-16 հրթիռը, որի արդյունքում զոհվել է 74 մարդ, այդ թվում՝ ԽՍՀՄ հրետանու գլխավոր մարշալ Նեդելինը:


1964 – Հյուսիսային Ռոդեզիան ստացել է անկախություն և անվանափոխվել Զամբիա:

1974 – ծնվել է ռուս խորհրդային ջութակահար և դիրիժոր Դավիդ Օյսթրախը:


1974 – «Նոր Երկիր» հյուսիսային փորձադաշտում իրականացվել է ԽՍՀՄ-ի վերջին միջուկային փորձարկումը:


2000 – Բեռլինի Եգիպտոսի թանգարանում հայտնաբերվել է աշխարհում առայժմ միակը հանդիսացող Կլեոպատրայի ստորագրությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *