Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան

Written by

in





Ինձ թվում է՝ իշխանությունը փորձելու է արագ գնալ արտահերթ ընտրությունների, որովհետև հետագայում Ռուսաստանը գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը գալու է սահմանադրության հետևից, Եվրոպան գալու է տարբեր օրենքների հետևից՝ տարբեր փոքրամասնությունների իրավունքների հետ կապված։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Բոլորը գալու են ինչ-որ բանի հետևից, որը խոսք է տվել Փաշինյանը կամ որ իր քաղաքականության արդյունքում ստիպված պետք է լինենք ինչ-որ տեղ զիջենք։ Ռուսաստանը գալու է գազի գնի հետևից շատ շուտով, բոլոր մեր հայրենակիցները թող իմանան, դա փաստ է։ Իշխող կուսակցությունն էլ գիտի, իրենք բազում անգամ հայտարարել են, մինչև տարվա վերջ ուզում են այդ ճանապարհով գնան, որովհետև նա փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ չունենալով երաշխավորված հարաբերություններ Եվրոպայի հետ։ Եվրոպան մեզ չի ընդունել, իսկ ինքն արդեն վատացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Երկրորդը Ադրբեջանին խոսք է տվել սահմանադրության փոփոխություն, այդտեղ էլ է խնդիր, որովհետև հայության մեծ մասը չի ուզում, որ Ալիևը ասի, թե մենք ոնց մեր երկրի ծննդականը փոխենք։

Բացի այդ, Եվրամիության ինտեգրման հետ կապված մի քանի հարցեր կան, որ նրանք ստիպված են լինելու փորձեն քիչ-քիչ անել։ Գիտեք, ինչո՞ւ են իրենք շատ խոսում ընտանեկան արժեքների պաշտպանության ինչ-որ հարցերից, մեծ առումով իրենք գնում են այդ արժեքների եվրոպականացման ճանապարհով, ժամանակի ընթացքում կտեսնեք»,–ասաց նա։




դիտվել է 250 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *