Անցկացվեց Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

Written by

in

2009 թվականից անցկացվում է Կապանում աթլետիկա մարզաձևի երախտավոր, մարզիկ և մանկավարժ Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված հանրապետական կրոսավազքի մրցում։

Հոկտեմբերի 23-ին դարձյալ աշխույժ մթնոլորտ էր տիրում Կապանի մարզադաշտի հարակից հրապարակում։ Այս անգամ մրցմանը մասնակցում էին Կապանի և Քաջարանի հանրակրթական դպրոցների պատանի աթլետները, ովքեր մասնակցեցին մրցումների բացման հանդիսավոր շքերթին։

Դպրոցական մարզիկներին և նրանց մարզիչներին հաջող մեկնարկներ մաղթեց Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը։ «Սպորտը միայն մարզական պայքար չէ։ Այն կոփում է ամուր կամք, ձևավորում բնավորություն և սովորեցնում է նպատակներին հասնելու ճանապարհին չնահանջել», – ասաց նա։

Այնուհետև մեկնարկի դուրս եկան դպրոցական մարզիկները, ովքեր երեք տարիքային խմբով մրցեցին 500, 1000 և 1500 մետր վազքատարածություններում։

Առաջին երեք տեղը գրաված տղաներն ու աղջիկները պարգևատրվեցին գավաթներով և մեդալներով։ Թիմային հաշվարկով մրցանակային տեղեր զբաղեցրած կրթօջախներն արժանացան գավաթների։

Մրցումներն անցկացվեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ։

Վահրամ Օրբելյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *