Կարեն Ալավերդյանը մասնակցել է Վիեննայում կազմակերպված աշխատաժողովին

Written by

in

Կարեն Ալավերդյանը մասնակցել է Վիեննայում կազմակերպված աշխատաժողովին

ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը մասնակցել է Ֆինանսական հաշվետվողականության բարեփոխումների կենտրոնի կողմից քաղաք Վիեննայում (Ավստրիայի Հանրապետություն) կազմակերպված՝ «Համապատասխանությունից ավելին. հաշվապահական հաշվառում և աուդիտ՝ հանուն վստահության, մրցունակության և կայունության» խորագրով աշխատաժողովին։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք մասնագիտական հարցեր, այդ թվում՝ արժանահավատ և հուսալի ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաև կատարելագործված հաշվապահական հաշվառման և աուդիտի համակարգերի ազդեցությունը տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման վրա, թափանցիկ, վստահելի և համադրելի ֆինանսական տեղեկատվության դերը ներդրումային որոշումների կայացման գործընթացում։

Աշխատաժողովի ընթացքում Կարեն Ալավերդյանը ներկայացրել է ՀՀ-ում կայունության հաշվետվողականության պահանջների ներդրման ընթացքը, առկա մարտահրավերները և առաջիկա անելիքները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *