Մրգի, բանջարեղենի և հայկական արտադրանքի արտահանման ծախսերը կփոխհատուցվեն: Այդ մասին որոշման նախագիծը ներառվել էր Կառավարության՝ հոկտեմբերի 22-ի նիստի օրակարգում:
«Հնարավորություն կստեղծվի ապահովելու տնտեսավարողների կողմից պտղի (խնձորի, սալոր, ելակ, դեղձ, նեկտարին, խաղող, թուզ), բանջարեղենի (լոլիկ, պղպեղ, սմբուկ), ծաղիկի, շշալցված բնական հանքային ջրի, շշալցված խաղողի և պտղահատապտղային գինու, շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի, չորացրած մրգի կամ բանջարեղենի, տոմատի մածուկի և իշխան ու թառափ տեսակի ձկների արտահանման, ինչպես նաև վերամշակման նպատակով մթերվող դեղձի և թզի համար առաջացող փոխհատուցման ենթակա ծախսերը»,- հայտնում են Կառավարությունից:
Leave a Reply