Աստված գիտի մեր տառապանքների չափը… – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Այգեպանը կտրում է ծառի ճյուղերը, որպեսզի այն ավելի արագ աճի և ավելի առատ պտուղներ տա։ Բայց եթե նա չափն անցնի և անհրաժեշտից ավելի շատ ճյուղեր կտրի, ծառը կչորանա։

Հավատա՛, որ քո տառապանքը երբեք չի կարող չափից ավելին լինել։ Աստված յուրաքանչյուր մարդու հանդեպ ավելի հոգատար և ողորմած է, քան որևէ այգեպան։ Լսի՛ր, թե ինչպես է խորհում Սուրբ Նեղոս Սորսկին. «Եթե բրուտը գիտի, թե որքան ժամանակ պետք է անոթը պահի կրակի մեջ, որպեսզի այն չճաքի, մի՞թե Աստված չգիտի մեր տառապանքների չափը»։

 

Սբ. Նիկոլայ արք. Վելիմիրովիչ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *