Փաշինյան. Նպատակ կա Հայաստանին անկախությունից զրկել

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ, «ըստ ԵԱՏՄ զեկույցի, անդամ պետություններն իրավունք չունեն որեւէ երկիր հեռացնելու այդ կազմակերպությունից»:

«Նման հնարավորություն կա ՀԱՊԿ-ում։ Հաշվի առնելով, որ, ըստ էության, ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում երկրները համընկնում են, հետաքրքիր է, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ից Հայաստանին չեն հեռացնում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա:

 

Փաշինյանը նշել է, որ նախկինում Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ոչ տնտեսական, ոչ քաղաքական առումով չեն տվել սպասված արդյունքը.

 

«Այս հարցում տնտեսական բաղադրիչ չկա, կա քաղաքական բաղադրիչ։ Նպատակը Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելն է եւ Հայաստան պետության նկատմամբ վերահսկողություն սահմանելը, դե ֆակտո եւ դե յուրե Հայաստանին անկախությունից զրկելը։ Համոզված եմ, որ Հայաստան պետությունը բավարար չափով դիմակայուն է եւ կհաղթահարի նաեւ այս իրավիճակը»:

 

Փաշինյանի խոսքով, «մեր հիմնական կենտրոնացումը ՀՀ շարունակական զարգացումն է եւ մեր անկախության, ինքնիշխանության պաշտպանությունը․ գնալու ենք այդ ճանապարհով»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *