Կանադայի անտառային հրդեհներից առաջացած ծխամշուշը պարուրել է Նյու Յորքը

Written by

in





Կանադայի անտառային հրդեհներից առաջացած թանձր ծխամշուշը պարուրել է Նյու Յորքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է New York Times-ը։

 Ծուխը մեգապոլիս է հասել դեռևս հուլիսի 15-ին և թանձրացել հուլիսի 16-ի երեկոյան: Տեսանելիությունը մի քանի կիլոմետրից նվազել է մինչև մի քանի հարյուր մետր:

 IQAir պրոֆիլային կայքի տվյալների համաձայն՝ Նյու Յորքում օդի որակի ինդեքսը, որը հուլիսի 15-ին հասել էր 179-ի, կազմում է 208, ինչը նշանակում է «շատ վնասակար առողջության համար»։

 New York Times-ը նշում է, որ օդի որակի նման ցուցանիշը կարող է ազդել առողջական խնդիրներ ունեցող անձանց, երեխաների և հղիների վրա։

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին քաղաքի բնակիչներին կոչ է արել տնից դուրս չգալ, սահմանափակել բացօթյա գործունեությունը և առողջության հետ կապված նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել։

Կանադայի իշխանությունների տվյալներով՝ երկրի տարածքում գրանցվել է ավելի քան 800 անտառային հրդեհ, որոնցից մոտ 100-ը դեռևս չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել:




դիտվել է 48 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *