Փաշինյանը Սահմանադրությունը փոխելու համար պատրաստ է արտահերթ ընտրությունների գնալ

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կառավարությունն առաջիկայում կհրապարակի Սահմանադրության նախագիծը:

«Մենք պետք է նոր Սահմանադրություն ունենալ։ Այն կուղարկենք խորհրդարան։ Ընդդիմության մեր գործընկերներին կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարեւոր, սկզբունքային հարց է, կփորձենք համոզել, որ սա Հայաստանի հարատեւությունը որոշելու հարց է: 

 

Չստացվեց՝ կարող ենք գնալ ուրիշ սցենարով, այդ թվում՝ արտահերթ ընտրություններ անելով, իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է», -կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է նա։

 

Փաշինյանի խոսքով՝ սա իր համար քաղաքական առաքելություն է.

 

«Ակնկալում եմ, որ հայ ժողովուրդը կսատարի այս առաքելությանը: Եթե պարզվի, որ չի սատարում այս քաղաքական առաքելությանը, ես իմ քաղաքական միսիան կհամարեմ սպառված»:

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *