Տիգրան Աբրահամյան․ իշխանություններին 24 ժամ պահանջվեց տեղեկացնել սահմանը հատած ադրբեջանցու մասին

Written by

in

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ պետական մարմիններին 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու Տավուշի ուղղությամբ նախօրեին ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին։

Նրա խոսքով՝ ամբողջ օրը քաղաքացիները, համայնքային պաշտոնյաներն ու մամուլը տարբեր դրվագներով էին խոսում սահմանահատման մասին, այն դեպքում, երբ ադրբեջանցի փնտրելու խնդիր ի սկզբանե չի էլ եղել։ Աբրահամյանի գնահատմամբ՝ սա բացահայտում է իշխանությունների տեղեկատվական անվտանգության ապահովման մակարդակը՝ առանց տարրական օպերատիվության ու տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմների։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *