ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցին կվերադառնա իր երկիր

Written by

in

ՀՀ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում Տավուշի մարզում հայտնաբերվել է Ադրբեջանի Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Քասիմով Յաշար Ալի Օղլուն:

«Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա հայտնվել է ՀՀ տարածքում մոլորվելու արդյունքում: Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ Ադրբեջանի քաղաքացուն վերադարձնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *