Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ից կրած 2:4 հաշվով պարտությունը։
«Մենք գիտեինք, որ կարող է նաև այսպես ավարտվել խաղը։ Մենք խաղում էինք Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակրի խաղադաշտում։ ՊՍԺ-ն շատ ուժեղ թիմ է։ Իհարկե, մենք ցանկանում էինք հեռանալ գոնե մեկ միավորով, բայց ոչ մի ահավոր բան չի պատահել։ Այսպիսի պարտությունը պետք է մի օր տեղի ունենար։ Մենք կորցրեցինք ընդամենը երեք միավոր։ Տեսնենք՝ ինչ կասի մարզիչը, որպեսզի կարողանանք լավ մարզավիճակում մոտենալ սուպերկլասիկոյին։
ՊՍԺ-ն շատ լավ կազմակերպված թիմ է, մենք արժանավայել մրցակցեցինք նրանց հետ։ Սա լավ ստուգարք էր մեր թիմի համար։ Կարծում եմ՝ մենք լավ խաղացինք»,- Ռաֆինյայի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հետևեք մեզ՝ այստեղ
Leave a Reply