Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

Written by

in

Երեկ ՍՄԳ-ում երկար սպասված հանդիպում էր։ Կապանյան ընթերցասեր հասարակության հյուրն էր ճանաչված ժամանակակից գրող Աշոտ Աղաբաբյանը, ում գրչի արդյունքը այն բազմաթիվ վեպերն են(«Սև Հովազ 1,2», «Գաղութ», «Գաղտնիքների տիրակալը», «Թակարդը», «Վերջին անգամ ենք ապրում», «Մենակը», «Ռեզիդենտ», «Արտերն սպասում են հնձվորին»), որոնք իրենց ընդգրկուն, յուրօրինակ, ճանաչողական ու ուսանելի թեմաներով լայն պահանջարկ ու մասսայականություն են վայելում ինչպես մեր, այնպես էլ սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում։ Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվեց գրողի անցած ուղին, նրա ստեղծագործական կյանքի սկզբնական շրջանը։ Պարոն Աղաբաբյանը պատմեց հետաքրքիր մանրամասներ իր ստեղծագործությունների կերպարների մասին։ Առանձնակի սիրով ներկայացվեց Ա․ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպը։

Միջոցառումը շատ բովանդակալից էր, ջերմ ու անմիջական, որը մեծ բավականություն պարգևեց բոլորին։

#Սյունիքի_մարզային_գրադարան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *