Հայաստանը համալրում է իր ուսումնական ավիացիան չեխական L-39 Skyfox ինքնաթիռներով

Written by

in

Հոկտեմբերի 20-ին Պապիկյանն այցելել է Aero Vodochody ընկերության գործարան, որտեղ հանդիպել է ընկերության ղեկավարության հետ և քննարկել հետագա համագործակցությունը: 

Լուսանկարը` https://militarnyi.com/

L-39 Skyfox-ը, որը նախկինում հայտնի էր որպես L-39NG, ժամանակակից թերձայնային ռեակտիվ ինքնաթիռ է՝ նախատեսված օդաչուների նախնական և առաջադեմ պատրաստման, ինչպես նաև թեթև մարտական ու հետախուզական առաջադրանքների համար: Ինքնաթիռը հագեցած է ամերիկյան Williams FJ44-4M տուրբոռեակտիվ շարժիչով և կոմպոզիտային թևով: Այն ունի սպառազինության տեղադրման հինգ կախոց և կարող է օգտագործվել 4-րդ և 5-րդ սերնդի կործանիչների օդաչուների վերապատրաստման համար:

2026 թվականի հոկտեմբերին Aero Vodochody-ն համաձայնագիր է ստորագրել նաեւ Thales Belgium ընկերության հետ՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու նպատակով L-39 Skyfox-ի վրա 70 մմ տրամաչափի FZ275 կառավարվող հրթիռներ տեղադրելու վերաբերյալ: Կործանիչի այս տարբերակը ստացել է «Drone Hunter» (ԱԹՍ որսացող) անվանումը:

Մամուլի հրապարակումների համաձայն, այս պահին պատվիրված ինքնաթիռների քանակը, պայմանագրի արժեքը և մատակարարման հստակ ժամկետները չեն հրապարակվում: Սակայն այս տարվա հունիսին Aero Vodochody-ն հայտարարել էր անանուն պատվիրատուի համար չորս L-39 Skyfox ինքնաթիռների արտադրության ավարտի մասին, ում հետ պայմանագիր էր կնքվել նախկինում:

Ընկերությունից նշել են, որ Հայաստանը երկար ժամանակ շահագործում է նախորդ սերնդի L-39 Albatros ինքնաթիռները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *