Սեպտեմբերի 25-ին Երևանում անհայտ անձը կամ անձինք թալանել են Աջափնյակ վարչական շրջանում գործող «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնների մեկը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը ժամը 08:10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում՝ Մարգարյան 19/3 հասցեում գործող «Վիվա Արմենիա» սպասարկման կենտրոնից գողություն է կատարվել։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Պարզվել է նաև, որ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 20:00-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են մուտքի դուռը, ապա մտել ներս և այնտեղից հափշտակել մոտ 25 տարբեր տեսակի բջջային հեռախոսներ։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի և քննչական կոմիտեի փորձաքրեագետի հետ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ սպասարկման սրահի աշխատակիցը հայտնել է, որ իրենց պատճառվել է 4 միլիոն 500 հազար դրամի վնաս։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված սպասարկման կենտրոնը հսկվում է «Քինգ Մարշալ» ընկերության կողմից։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Leave a Reply