Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը նշում է հիմնադրման 4-ամյակը. Գլխավոր հյուպատոսի ուղերձը

Written by

in

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության Գլխավոր հյուպատոսության հիմնադրման 4-ամյակի առթիվ ԻԻՀ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայջին հանդես է եկել ուղերձով։

Իր ուղերձում նա երախտագիտություն է հայտնել նախկին գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին՝ հյուպատոսության ձևավորման գործում ունեցած ավանդի համար, ինչպես նաև Սյունիքի մարզի ղեկավարությանն ու բնակիչներին՝ ջերմ վերաբերմունքի, վստահության և մշտական համագործակցության համար։

​Դավուդ Յայջին համոզմունք է հայտնել, որ երկու երկրների պատմական բարեկամության և համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է էլ ավելի ընդլայնել Իրանի և Հայաստանի փոխգործակցությունը տնտեսության, առևտրի, ներդրումների, տրանսպորտի, զբոսաշրջության, գիտության և մշակույթի ոլորտներում։

Նա ընդգծել է, որ հենվելով ընդհանուր պատմամշակութային ժառանգության և նախկին ձեռքբերումների վրա՝ իրանական կողմը պատրաստակամ է առավել մեծ եռանդով շարունակել համագործակցությունը՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարեկեցիկ և պայծառ ապագայի։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *