ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Written by

in

Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Էնդրյու Փազդերը եվրոպական ընկերություններին սպառնացել է լուրջ պատասխան տալ, եթե Եվրամիությունը սահմանափակի ամերիկյան կորպորացիաների մուտքն իր շուկաներ։

«Նման բան կարող է տեղի ունենալ, և այդ ընկերությունների համար հետևանքները կարող են աղետալի լինել»,- ասել է նա՝  Financial Times պարբերականին։

Խոսքը Եվրահանձնաժողովի առաջարկի մասին է, որով նախատեսվում է արբանյակներին սմարթֆոնների անմիջական միացումն ապահովող ռադիոհաճախականությունների մի մասը վերապահել ներքին օգտագործման համար։

Ինչպես նշում է պարբերականը, այս որոշումը կսահմանափակի շուկայում արտասահմանյան ընկերությունների հնարավորությունները, մասնավորապես՝ SpaceX-ի, որին պատկանում է Starlink արբանյակային կապի համակարգը։

Փազդերն ընդունել է Եվրամիության իրավունքը՝ պաշտպանելու գաղտնի տեղեկատվությունը, սակայն նախազգուշացրել է, որ նման միջոցները չպետք է իրականացվեն ամերիկյան ընկերությունների մրցունակությունը նվազեցնելու հաշվին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *