ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում մեկնարկել է ազատ ոճայինների պայքարը, որով էլ կեզրափակվի ստուգատեսի մրցումային ծրագիրը։ Մրցումային առաջին օրը գորգ են դուրս եկել 61, 74, 86, 92 և 125 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները
Մեկնարկային օրը Հայաստանի հավաքականի կազմում պայքարի մեջ է մտել 5 ըմբիշ, որոնցից երկուսը՝ Սարգիս Բեգոյանն (61 կգ) ու Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), շարունակում են պայքարը բրոնզե մեդալների համար։
Մեր ընտրանու կազմում եզրափակչի ուղեգրին ամենամոտը 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն էր։ Հաղթահարելով նախնական փուլերի արգելքը՝ հայ ըմբիշը մտել է լավագույն քառյակ, որտեղ եզրափակչի ուղեգրի համար ուժերը չափել է Ղրղզստանի ներկայացուցիչ Յուխան Դոկտուրբեկ Ուուլուի հետ։ Չափազանց դիտարժան, լարված և միավորներով հարուստ գոտեմարտում Բեգոյանը համառ դիմադրություն է ցույց տվել, սակայն վերջնամասում զիջել է 8։10 հաշվով։ Հայ մարզիկը պայքարը կշարունակի անմիջապես բրոնզե մեդալի համար գոտեմարտում։
Պատվո հարթակին կանգնելու հնարավորությունը պահպանել է նաև 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 1։3 հաշվով զիջել էր Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեթ Յագանին։ Վերջինս կիսաեզրափակչում 3։2 հաշվով առավելության է հասել մոլդովացի Եվգենի Միխալչինի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ՝ դրանով իսկ Եփրեմյանին հնարավորություն տալով պայքարը շարունակել սփոփիչ գոտեմարտերում։ Այժմ Ռազմիկը սփոփիչ փուլի արգելքը հաղթահարելու դեպքում ևս կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար։
Առաջին օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները, ցավոք, լքել են հետագա պայքարը։
Հավելենք, որ մեկնարկային հինգ քաշային կարգերի մեդալային գոտեմարտերը կկայանան հոկտեմբերի 18-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով առավոտյան 05:00-ին։ Ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 18-ին։
Armsport
դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Leave a Reply