«Փաստ» օրաթերթը գրում է. «Գորիսում սպասվող ընտրություններին ընդառաջ քաղաքական մթնոլորտը գնալով ավելի է շիկանում, իսկ նախընտրական տեղաշարժերը բացահայտում են կուլիսային լուրջ հակասություններ ու հաշվարկներ։ Իրավիճակի առանցքային ինտրիգը ծավալվում է Առուշ Առուշանյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխհարաբերությունների շուրջ։
Առուշանյանը, ըստ ամենայնի, արդեն հստակ գիտակցել է ՔՊ-ի հետ քաղաքական «սիրախաղերի» ու մերձեցման իրական գինը։ Եթե նախկինում նա Սյունիքում վայելում էր տեղի ընտրողների լայն զանգվածի անվերապահ աջակցությունը, ապա իշխող ուժի հետ ասոցացվելու պատճառով այսօր կանգնած է սեփական էլեկտորատի էական արտահոսքի փաստի առջև։
Ստեղծված իրավիճակում Առուշանյանն ընտրել է դիրքերը փրկելու միակ հնարավոր քայլը՝ քարոզարշավը կառուցելով ՔՊ-ից առավելագույնս տարանջատվելու վրա։ Նա բնակիչների հետ հանդիպումներին գնում է առանձին, իսկ նախընտրական ցուցակն այնպես է ձևավորել, որ իշխող կուսակցության ներկայությունն այնտեղ կրի սոսկ խորհրդանշական բնույթ։ Ցուցակի առաջին քառյակում ՔՊ-ից որևէ թեկնածու ընդգրկված չէ, իսկ առաջին 20-յակում և ենթադրաբար անցողիկ հատվածներում քպականների թիվը հասցված է նվազագույնի՝ հանրային ընկալման մեջ ուղղակի կապը չեզոքացնելու համար։
Այս ցուցադրական հեռավորությունը, սակայն, աննկատ չի մնացել ՔՊ տեղի կառույցների կողմից։ Տեղերում արդեն իսկ բավականին լարված մթնոլորտ է ձևավորվել, և ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղի ներկայացուցիչները «օրերն են հաշվում» մինչև ընտրությունների ավարտը։ Ակնհայտ է, որ քվեարկությունից հետո, անգամ քաղաքի համատեղ կառավարման սցենարի դեպքում, այս թաքնված հակամարտությունն արագորեն դուրս է գալու ջրի երես և ընդունելու է բավականին աղմկոտ ու բացահայտ բախումների երանգներ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
դիտվել է 210 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Leave a Reply