Մոտ 3 միլիարդի արտահանում ենք ունենալու միայն 2027 թվականին․ Ջհանյան (video)

Written by

in






Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը Ծաղկաձորում անցկացվող հանքարդյունաբերական երրորդ ֆորումում հայտարարել է, որ 2027 թվականին ոլորտի արտահանումը կարող է հասնել 3 միլիարդ դոլարի, իսկ 2031 թվականին՝ 5 միլիարդի։

Նրա ներկայացրած կանխատեսումների համաձայն՝ 2026 թվականին հանքարդյունաբերության աճը կկազմի 21,5%, իսկ ոլորտի արտահանումը կաճի 76%-ով։ Ջհանյանը նշել է, որ աճին նպաստում են մետաղների ռեկորդային գներն ու Ամուլսարի հանքի շահագործումը։

Միաժամանակ նա մտահոգություն է հայտնել Հայաստանում երկրաբանահետախուզական աշխատանքների անբավարար ծավալների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ 2015 թվականի համեմատ այդ ուղղությամբ ծախսերը նվազել են շուրջ 50%-ով, ինչի հետևանքով երկիրը լիարժեք չի օգտագործում իր հանքարդյունաբերական ներուժը։

Մանրամասները՝ տեսանյութում․




դիտվել է 89 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *