Մտահոգություն չունենք, վստահում ենք մեր հայ գործընկերներին. Արաղչին՝ TRIPP-ի մասին

Written by

in

«Մենք որևէ մտահոգություն չունենք։ Մենք վստահում ենք մեր հայ եղբայրներին»,- այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ անդրադարնալով հարցին, թե որոնք են Թեհրանի մտահոգությունները TRIPP-ի վերաբերյալ։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Թեհրան կատարած իր վերջին այցին և TRIPP-ի շուրջ իրանական կողմի դիրքորոշմանը, ընդգծել էր, որ մեդիադաշտում այդ մտահոգությունները խիստ ուռճացված են ներկայացվում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *