Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին եւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:
Երեւանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցող հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԻԻՀ նախագահին հրավերն ընդունելու եւ գագաթնաժողովին մասնակցելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը՝ հավելելով, որ «դա վկայում է ՀՀ-Իրան հարաբերությունների հետեւողական զարգացման ուղղությամբ կողմերի ցանկությունն ու նպատակադրումը»:
Մասուդ Փեզեշքիանը եւս շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար՝ կարեւորելով Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի խորացումն ու ընդլայնումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակվել համատեղ ծրագրերի առաջմղմանը վերաբերող թեմաների շուրջ:
Նիկոլ Փաշինյանը եւ Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
Leave a Reply