«Իրանը մտահոգված է տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությամբ, սակայն վստահում է Հայաստանին»։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք մտահոգված ենք տարածաշրջանում և մեր շուրջ ԱՄՆ-ի ցանկացած ներկայությամբ։ Միևնույն ժամանակ, մենք սերտ կապեր ենք պահպանում մեր հայ ընկերների հետ և վստահում ենք նրանց»,- ասել է իրանցի նախարարը։
Արաղչիի խոսքով՝ Թեհրանը վստահ է, որ Հայաստանը Իրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկում։
Նա հայտնել է, որ Հայաստանի պաշտոնատար անձանց հետ խորհրդակցությունները շարունակվում են։
Leave a Reply