«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով լուծում են դեղերի հարցը։ Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատերը կանգնած են ընտրության առաջ՝ դեղ գնել, թե հաց, իսկ գործազրկությամբ տարածաշրջաններում մարդիկ հաճախ ընտրում են դեղ գնելու ճանապարհը։
Կարապետյանը նշեց, որ Հայաստանում դեղերը ավելի թանկ են, քան բոլոր հարևան երկրներում և անգամ եվրոպական երկրներում։ Նա ասաց, որ գրանցված է միայն 3900 դեղ, որոնք ներկայացվում են մի քանի ընկերությունների կողմից, ինչի հետևանքով, օրինակ, շաքարային դիաբետի դեղը Վրաստանում 920 դրամ է, Հայաստանում՝ 1700 դրամ։
Leave a Reply