«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան

Written by

in







Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր հայրենակիցների նշանակալի մասն ընտրության առաջ է՝ դեղ գնել, թե գնել հաց, ուտելիք տան համար և երբեմն այս խնդիրը շատ ավելի բարդանում է այն տարածաշրջանում, որտեղ կա գործազրկություն, մարդիկ ընտրում են դեղեր գնելու ճանապարհը, ինչը մտահոգիչ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որով լուծում են դեղերի հարցը։

Կարապետյանը մտահոգությամբ արձանագրեց, որ Հայաստանում դեղերը շատ ավելի թանկ են, քան հարևան բոլոր երկրներում, Հայաստանում դեղերն անգամ Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, անգամ եվրոպական երկրներից են թանկ։ Խմբակցությունն ԱԺ-ում ծրագիր է ներկայացնում, որը ԵՄ-ի և ԵԽԽՎ-ի հետ հետաքրքիր ծրագիր է, որը լուծում է Հայաստանում դեղերի մրցունակության խնդիրը։ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում կա գրանցված միայն 3900 դեղ, որոնք ընդամենը մի քանի ընկերություններ են ներկայացնում, ինչը հանգեցնում է նրան, որ Վրաստանի հետ համեմատած ունենք այնպիսի պատկեր, որ շաքարային դիաբետի դեղը Վրաստանում 920 դրամ է, Հայաստանում՝ 1700 դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում






Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *