Գուտերեշը Երևանում կոչ է արել համախմբվել բնության պահպանության շուրջ

Written by

in

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը բնության շուրջ համախմբվելու և այն սնուցելու անհրաժեշտություն է տեսնում:

Այս մասին Գուտերեշը հայտարարեց Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի ժամանակ, որն անցկացվում է COP17 համաժողովի շրջանակներում:

«Ջուրը, օդը, հողը կենսաբազմազանության նվերներն են բոլորիս, ամեն օր մարդն օգտվում է այս երեք գանձերից, սակայն այսօր կլիմայի փոփոխությունը, թունաքիմիկատների չկարգավորված օգտագործումը, ծանր մետաղները, աղտոտումը, կենսաբազմազանության կորուստը, կլիմայական քաոսը, որ առաջացել է այսօր, սպառնում են այդ արժեքներին: Սա ենթադրում է, որ մենք բախվելու ենք անխուսափելի իրավիճակների: Չպետք է այդպես լինի, 4 տարի առաջ Մոնրեալում կողմերը համաձայնեցին գործողությունների պլան մշակել, սկզբում պետք է ավելի շատ գործողություն, ավելի մեծ արագություն, ավելի մեծ կամք»,- ասաց Անտոնիու Գուտերեշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է քաղհասարակության լիարժեք մասնակցություն՝ ի նպաստ նաև պետական ներդրումների ավելացման:

«Պետք է առաջնորդում բոլորի կողմից, բնապահպանական խնդիրները շատ հաճախ հարվածում են հենց ամենախոցելիներին, սակայն լուծումները հաճախ ելնում են հենց այդ խմբերից, անհրաժեշտ է երիտասարդների մասնակցություն, կանանց ներգրավվածություն։ Գիտելիքը կենսաբազմազանության հիմքում դնելով՝ մենք կարող ենք կառավարել աշխարհի ամենահզոր արհեստական բանականությունները»,- նշեց Գուտերեշը:

Անտոնիու Գուտերեշը հավելեց, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի դերում իր պաշտոնավարմանը մնացել է 76 օր և իր հիմնական առաջնահերթություններից է եղել եռակի ճգնաժամի՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի, աղտոտման դեմ պայքարելը:

«Շատերդ ունեք երեխաներ, թոռներ, նրանք վստահում են մեզ, մենք ենք նրանց առաջնորդները բնության պահպանության տեսանկյունից»,- ասաց նա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *