Ողբերգական դեպք՝ Արարատում, հայրը «Mercedes»-ով անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր աղջնակին

Written by

in

Ողբերգական դեպք՝ Արարատում, հայրը «Mercedes»-ով անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր աղջնակինԵրեկ՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1.5 տարեկան երեխա, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մահացած երեխան վարորդի աղջիկն էր։

Իրավապահները պարզել են նաև, որ մահացածը 1.5 տարեկան Անահիտ Ս.-ն է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *