Նեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել են

Written by

in



Միջազգային





Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դրուզ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հեռախոսով զրուցել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։

Նեթանյահուն նշել է, որ այս զրույցից հետո 2025 թվականի հուլիսին դրուզների կոտորածները դադարել են։

Նրա խոսքով՝ ինքն է զանգահարել Սիրիայի նախագահին և զգուշացրել, որ եթե սպանությունները չդադարեցվեն, Իսրայելը կմիջամտի դրուզներին պաշտպանելու համար։ «Զրույցը շատ կարճ էր, շատ դաժան, և կոտորածը դադարեց։ Ես կանեմ ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է մեր դրուզ եղբայրներին պաշտպանելու համար։ Դեռևս անելիք կա. ես չեմ կարող ամեն ինչ բացահայտել», – հավելել է հրեական պետության վարչապետը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *