Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունը

Written by

in


Տնտեսություն





Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Լ․Ա․Ռ․ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող և Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Կոշտոյան 26/5 հասցեում գործող ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասում իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության ներկայացված ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի նմուշը «Խմոր/բորբ (գումարային)» ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի և սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի, արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:


Հետևեք
 մեզ՝ այստեղ



Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *